Խորհրդատվություն, սատարում, միջնորդություն Փախստականների համար

Փախստականների կենտրոնը համարվում է Տիրոլում փախստականների հանդիպման եւ նրանց օգնության կազմակերպման կետ:

Մեր գործունեության հիմնակետը մարդկանց ծանր կացության վիճակում օգնելն է, այլ ոչ նրանց իրավական կարգավիճակը: Մենք փորձում ենք իրականացնել նրանց սոցիալական եւ իրավական պահանջները: Երբ Դուք գաք մեզ մոտ, սկզբում մենք կփորձենք պարզել Ձեր խնդիրները, անհրաեշտության դեպքում դա կարվի թարգմանչի միժոցով:Մենք տրամադրում ենք Ձեզ Ձեր կարգավիճակի մասին խորհրդատվություն, եւ անհրաժեշտության դեպքում ապահովում ենք կապ՝ համապատասխան մարմինների հետ:Ցանկացած կնոջ, իր պահանջով, կտրամադրվի կին խորհրդատու:

Փախստականների կենտրոնը տրամադրում է խորհրդատվություն եւ օգնություն հետեւյալ հարցերում.

  • Հիմնական բժշկական սպասարկում
  • Ապաստան հայցելու կարգն ու օգնություն այդ հարցում
  • Կացության կարգավիճակի հետ կապված հարգերում
  • Երկրից արտաքսման հետ կապված  հարցերում
  • Առողջական, ֆինանսական, սոցիալական կամ առօրյա այլ բազմազան հարցերում ( օր.՝ քիշերելու տեղ գտնել, աշխատանք փնտրել, անվճար սննդի կետ եւ այլն)
  • Իրավական ներկայացուցչություն
  • Ձեր բուժումը  կազմակերպել բժիշկների, հոգեբանների, հոգեթերապեւտների մոտ, եթե անգամ Դուք չունեք բժշկական ապահովագրություն
  • Կազմակերպել կոնտակտ այլ սոզիալական հիմնարկների հետ
  • ՈՒղեկցում (օրինակ տարբեր ատյաններ)

Փախստականների կենտրոնը բաց է ամեն երկուշաբթի եւ հինքշաբթի

ժամը 10:00-14:00

Մեր հասցեն՝ Յահնշտրասսե 17, Իննսբրուք, հեռ. (0)512-581488