Փախստականների կենտրոնը համարվում է Տիրոլում փախստականների հանդիպման եւ նրանց օգնության կազմակերպման կետ:
Մեր գործունեության հիմնակետը մարդկանց ծանր կացության վիճակում օգնելն է, այլ ոչ նրանց իրավական կարգավիճակը: Մենք փորձում ենք իրականացնել նրանց սոցիալական եւ իրավական պահանջները: Երբ Դուք գաք մեզ մոտ, սկզբում մենք կփորձենք պարզել Ձեր խնդիրները, անհրաեշտության դեպքում դա կարվի թարգմանչի միժոցով:Մենք տրամադրում ենք Ձեզ Ձեր կարգավիճակի մասին խորհրդատվություն, եւ անհրաժեշտության դեպքում ապահովում ենք կապ՝ համապատասխան մարմինների հետ:Ցանկացած կնոջ, իր պահանջով, կտրամադրվի կին խորհրդատու:
Փախստականների կենտրոնը տրամադրում է խորհրդատվություն եւ օգնություն հետեւյալ հարցերում.
- Հիմնական բժշկական սպասարկում
- Ապաստան հայցելու կարգն ու օգնություն այդ հարցում
- Կացության կարգավիճակի հետ կապված հարգերում
- Երկրից արտաքսման հետ կապված հարցերում
- Առողջական, ֆինանսական, սոցիալական կամ առօրյա այլ բազմազան հարցերում ( օր.՝ քիշերելու տեղ գտնել, աշխատանք փնտրել, անվճար սննդի կետ եւ այլն)
- Իրավական ներկայացուցչություն
- Ձեր բուժումը կազմակերպել բժիշկների, հոգեբանների, հոգեթերապեւտների մոտ, եթե անգամ Դուք չունեք բժշկական ապահովագրություն
- Կազմակերպել կոնտակտ այլ սոզիալական հիմնարկների հետ
- ՈՒղեկցում (օրինակ տարբեր ատյաններ)
Փախստականների կենտրոնը բաց է երկուշաբթի և հինգշաբթի օրերին `10: 00-ից 14: 00-ը, իսկ երեքշաբթի` 14: 00-18: 00-ն:
Հնարավոր է նաև նշանակումներ կատարել խորհրդակցությունների բաց ժամերից դուրս:
Մեր հասցեն՝ Յահնշտրասսե 17 | Իննսբրուք
հեռ. +43 512 581488 |E-Mail: info@fluchtpunkt.org